Ռոբերտ Զեմեկիսի նոր ֆիլմն ապշեցնում է իր վտանգավոր հնարքներով (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը նկարահանել է նոր ֆիլմ, որը հիմնված է իրական պատմության վրա ու ապշեցնում է վտանգավոր հնարքներով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմը կոչվում է The Walk և պատմում է ֆրանսիացի Ֆիլիպ Պետիի մասին, ով 1974 թ. օգոստոսին իրականացրել է մահացու վտանգավոր հնարք` ճոպանով անցնելով Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների միջև ընկած տարածությունը։
Հայտնի է, որ արկածախնդիր ֆրանսիացին հնարքն իրականացրել է 411 մ բարձրության վրա` քայլելով 45 րոպե շարունակ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի գլխավոր դերակատարն է Ջոզեֆ Գորդոն Լևիթը, ում խոսքով՝ սա իր համար իրական փորձություն էր` անչափ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր:
Աղբյուրը մանրամասնում է, որ հնարքի նկարահանման ժամանակ ներկա է եղել նաև ինքը` Պետին։














