Երևանի Սարյան պուրակում «Երևան ԱՐՏ» խորագրով գեղանկարչական ցուցահանդես է բացվել

13:25 • 11.10.15

Մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում`Սարյան պուրակում, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում բացվել է «Երևան ԱՐՏ» գեղանկարչական ցուցահանդես, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Ցուցահանդեսին ներկայացված գործերը հագեցած են մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի գույներով, Երևանյան տեսարաններով: Հատկապես գեղանկարի ժանրի սիրահարները ցուցահանդեսում իրենց հետաքրքրող շատ գործեր կտեսնեն: Ցուցադրվել են նաև թեմատիկ հավաքածուներ, որոնցում ևս գերիշխողը Երևանի ու նաև տոնական քաղաքի մթնոլորտն է:


 

Երևանի Սարյան պուրակում «Երևան ԱՐՏ» խորագրով գեղանկարչական ցուցահանդես է բացվել