«Երբ ստեղծագործում են մանուկները» խորագրով բացօթյա ցուցադրություն է բացվել Երևանի Աբովյան փողոցում
2797- ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն է նաև մանկական միջոցառումներով: Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, որոնցում, բնականաբար, գերիշխողը երևանյան թեմատիկան է:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը










