Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ չի մեկնել Բաքու

11:27 • 21.10.15

Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
 

Օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»:
 

Հիշեցնենք, որ «Գաբալա» – «Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին:

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ չի մեկնել Բաքու