Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)

10:06 • 13.10.26

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

«Երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը: