Բալի կղզում բենզինի հետ կապված խնդիրներ են սկսվել. վառելիքի պակասի հետևանքով լցակայաններում հերթեր են գոյացել
Բալի կղզում բենզինի հետ կապված խնդիրներ են սկսվել. վառելիքի պակասի հետևանքով լցակայաններում հերթեր են գոյացել: Այս մասին հայտնել է DetikBali պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տեղեկություններով՝ բազմաթիվ լցակայաններում սպառվել է Pertalite և Pertamax տեսակի բենզինը, իսկ վարորդների հերթը չի ավարտվել մինչև ուշ երեկո: Վառելիքի դեֆիցիտի խնդիրը, ինչպես գրում է պորտալը, կապված է բարձր սպառման հետ:
«Բնակչության շրջանում Pertalite-ի բարձրացված սպառումը ներկայումս հանգեցնում է ավտոլցակայաններում պաշարների սպառմանը», - պորտալին ասել է կոոպերատիվների զարգացմամբ զբաղվող տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Անակ Ագունգ Սագունգ Ռոսիավատին: Լցակայաններից մեկի աշխատակիցը նշել է, որ պակասորդը պայմանավորված է նաև ծովով վառելիքի մատակարարումների հապաղմամբ:










