ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը

16:14 • 23.10.15

Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը՝ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով կառավարության հաղորդագրությունը:

 

«Ընդունել տվյալ հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման նախագիծը»,- ասված է կառավարության որոշման մեջ:

 

Փաստաթուղթը պետք է ներկայացվի Ռուսաստանի նախագահի ստորագրմանը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել է, որ Հայաստանի հետ ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգերը և պատրաստ է ստորագրման։

 

Նա հավելել է, որ ներկայում Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգերի ստեղծման ուղղությամբ։

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը