Ֆարել Ուիլյամսը հանրահայտ Freedom երգը նվիրել է ներգաղթյալներին (տեսանյութ)

13:35 • 27.10.15

Ամերիկացի հայտնի երաժիշտ Ֆարել Ուիլյամսն իր հայտնի հիթերից մեկը նվիրել է Եվրոպա մեկնող հարյուր հազարավոր հուսահատ ներգաղթյալներին։ Խոսքը Freedom («Ազատություն») երգի մասին է, որն աստղը կատարել է կիրակի Միլանում կայացած MTV Europe Music Awards երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ուիլյամսը նշել է, որ ինքն ակտվիստ չէ, բայց ցանկանում է օգտագործել իր ունեցած հարթակները` ներգաղթյալների հարցը բարձրացնելու ու այդ մարդկանց օգնելու համար:

 

«Սա շատ լուջ հարց է, բայց Ամերիկան պետք է հիշի, որ այն կառուցվել է հենց ներգաղթյալների շնորհիվ: Եթե նրանք չլինեին, մեր երկիրն էլ չէր լինի»,-նշել է արտիստը:

 

42-ամյա երաժիշտն ընդգծել է, որ ինքը նույն կարծիքին է նաև Եվրոպայի մասով և կոչ է անում եվրոպական պետությունների իշխանություններին բացել դռները ներգաղթյալների առաջ։

 

 

 

 

 

Ֆարել Ուիլյամսը հանրահայտ Freedom երգը նվիրել է ներգաղթյալներին (տեսանյութ)