Ինքնուս քանդակագործը հեքիաթային ստորգետնյա աշխարհ է ստեղծել (լուսանկարներ)

12:04 • 28.10.15

Ինքնուս քանդակագործ Ռա Պոլետն արդեն 25 տարի անընդմեջ աշխատում է Նյու Մեխիկոյի անապատային ժայռերի ու քարանձավների ներսում, որտեղ իր հրաշագործ ձեռքերի շնորհիվ վեր են խոյանում հոյակերտ շինություններ:

 

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, նա գտնում է հեշտությամբ մշակվող սպիտակ ավազաքարե ժայռեր ու քարանձավներ, որոնց ներսը մշակելով՝ տղամարդը ստեղծում է քարանձավային սրահների փոխկապակցված համալիր: Այնուհետև նա սրահների պատերը գեղեցիկ նախշազարդում է` դրանցից յուրաքանչյուրին տալով թեմատիկ իմաստ:

 

Պոլետի աշխատանքն առավել տպավորիչ է դարձնում այն փաստը, որ տղամարդն այս տիտանական աշխատանքը կատարում է մեն-մենակ. նրա միակ օգնականը հավատարիմ շունն է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պոլետը քարե համալիրներում անում է պատուհաններ ու անցքեր, որպեսզի արևի բնական լույսը ներս թափանցի: Հեղինակի խոսքով՝ ստորգետնյա պալատները բացառիկ վայրեր են, որտեղ մարդը հնարավորություն ունի մենակ մնալ ինքն իր հետ ու զգալ աշխարհի ոգին:
 

Պոլետը պատմել է նաև, որ ստեղծագործում է զուտ հաճույքի և ինքնաարտահայտման համար։

 

 

 

_ ддщддлм

Ինքնուս քանդակագործը հեքիաթային ստորգետնյա աշխարհ է ստեղծել (լուսանկարներ)