«Համլետը» ներկայացվել է Հորդանանի փախստականների ճամբարում (լուսանկարներ)

12:14 • 30.10.15

Աշխարհի ամենահայտնի և հին թատրոններից մեկը` լեգենդար «Գլոբուսը», գրող Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի (որը նշվել է 2014-ին), ինչպես նաև մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ (որը կնշվի 2016-ին) իր առջև նպատակ է դրել «Համլետ» ողբերգությունը բեմադրել աշխարհի բոլոր պետություններում:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, հայտնի է, որ թատրոնն արդեն շեքսպիրյան բեմադրությունով է հանդես եկել աշխարհի 196 երկրից 136-ում: Վերջին երկիրը, որտեղ բեմադրություն է արվել, եղել է Հորդանանը:

 

Հետաքրքրական է, որ «Համլետ» ողբերգության բեմադրման համար թատրոնն ընտրել է իսլամական պետության տարածքում գտնվող Զաաթարի փախստականների ճամբարը, որտեղ նրանց հանդիսատեսը բացառապես եղել են սիրիացի փախստականներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Զաաթարի ճամբարում բնակվում է 90.000-ից ավելի սիրիացի փախստական։

«Համլետը» ներկայացվել է Հորդանանի փախստականների ճամբարում (լուսանկարներ)