Բեն Աֆլեքը սկսել է նոր «Գիշերային կյանք» ֆիլմի նկարահանումները

12:27 • 30.10.15

Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը սկսել է նոր «Գիշերային կյանք» ֆիլմի նկարահանումները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Բեն Աֆլեքը ոչ միայն կլինի ֆիլմի ռեժիսորը, այլև կկատարի գլխավոր դերը»,- նշել է NBC հեռուստաընկերությունը:

 

Սյուժեի հիմքում 2012-ին հրատարակված համանուն վեպն է, որի հեղինակն ամերիկացի գրող Դենիս Լիհեյնն է: 2013-ին այդ վեպի համար հեղինակը ստացել է հեղինակավոր Էդգար Պոյի անվան գրական մրցանակ:

 

Գրքի թողարկումից անմիջապես հետո Բեն Աֆլեքը ձեռք է բերել այն էկրանավորելու իրավունքը։

Բեն Աֆլեքը սկսել է նոր «Գիշերային կյանք» ֆիլմի նկարահանումները