Ջասթին Բիբերն Օսլոյում իր համերգն ավարտել է առաջին կատարումից հետո (տեսանյութ)

12:35 • 30.10.15

Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած իր համերգն առաջին իսկ երգի կատարումից հետո (տեսանյութը դիտել հղումով) ավարտելու պատճառով:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Բիբերը ներողություն է խնդրել իր երկրպագուներից` պարզաբանելով, որ չափից ավելի հոգնած ու հյուծված է համերգ տալու համար։

 

Բացի այդ, երգչին զայրացրել է այն փաստը, որ առաջին շարքի հանդիսատեսն ընդհանրապես չի լսել իրեն:


«Սա ինձ համար անչափ բարդ շաբաթ էր` առանց հանգստի, նորմալ քնի: Բացի այդ, ես որոշեցի ավարտել շոուն, քանի որ հանդիսատեսն ինձ չէր լսում։ Հուսով եմ՝ ինձ կհասկանան»,-Instagram-ում գրել է Բիբերը:

 

Բրիտանական պարբերականը հավելում է, որ երգչի ինքնաթիռն օդ է բարձրացել Օսլոյի օդանավակայանից կեսգիշերին` իր հետևում թողնելով հուսահատ ու արտասվող երկրպագուներին։

 

Ջասթին Բիբերն Օսլոյում իր համերգն ավարտել է առաջին կատարումից հետո (տեսանյութ)