Time-ը Բոնդին մարմնավորելու հավանական թեկնածուների ցանկ է կազմել
Time հանդեսը դերասանների և դերասանուհիների ցուցակ է կազմել, ովքեր կարող են մարմնավորել Ջեյմս Բոնդին բոնդիանայի հաջորդ մասերում:
Ուշագրավ է, որ 155 հավանական թեկնածուների առաջին եռյակում նաև կին հավակնորդ է հայտնվել և բավականին բարձր միավորներ հավաքել պարբերականի օնլայն աղյուսակում:
Պարբերականը ցանկը կազմելիս հիմնվել է պարզ հաշվարկների վրա` նկատի ունենալով դերասանների ծագումը, տարիքը, նմանատիպ ֆիլմերում մասնակցությունը: Ցուցակում առաջատարն է 42-ամյա Ջուդ Լոուն: Երկրորդ տեղում է Էվան Մաքգրեգորը, իսկ երրորդում` Քեյթ Բեքինսեյլը:
Նրանց հաջորդում են Քրիստիան Բեյլը, Քոլին Ֆարելը, Ջերարդ Բաթլերը, Ջեյսոն Ստեթհեմը:
Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» ֆիլմի պրեմիերան` Դենիել Քրեյգի մասնակցությամբ, կկայանա նոյեմբերի 6-ին: Հիշեցնենք, որ բրիտանացի դերասանն ավելի վաղ հայտնել էր, որ այլևս չի ցանկանում մարմնավորել 007 գործակալին:











