1.100.000 ներբեռնում. Ադելի նոր երգը ռեկորդ է սահմանել ներբեռնումների քանակով

11:26 • 04.11.15

Բրիտանացի երիտասարդ երգչուհի Ադելի նոր երգը` Hello-ն, թողարկման առաջին իսկ շաբաթում ռեկորդ է սահմանել ներբեռնումների քանակով:

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տաղանդավոր բրիտանուհու երգն անցած 7 օրում համացանցից ներբեռնվել է 1.1 մլն անգամ:

 

Բացի այդ, երաժշտական 4-ամյա դադարից հետո թողարկված սինգլը 47.5 մլն անգամ հնչեցվել է Spotify հավելվածով, ինչը Hello-ն դարձրել է թողարկումից հետո 1 շաբաթվա ընթացքում տվյալ երաժշտական հարթակում ամենաշատ հնչեցված երգը:

 

Սակայն Hello-ի ռեկորդներն այսքանով չեն ավարտվում: Հայտնի է, որ Vevo ժամանցային կայքում այն ևս ռեկորդ է սահմանել` թողարկվելուց հետո 24 ժամվա ընթացքում ունենալով 27 մլն-ից ավելի դիտում։

 

 

1.100.000 ներբեռնում. Ադելի նոր երգը ռեկորդ է սահմանել ներբեռնումների քանակով