Գասպար Նոեն Քանյե Ուեսթին մեղադրել է գրագողության համար (տեսանյութ)

17:22 • 04.11.15

Ռեժիսոր Գասպար Նոեն ռեփեր Քանյե Ուեսթին և ռեժիսոր Հայփ Ուիլյամսին մեղադրել է գրագողության համար, գրում է gazeta.ru-ն։

 

Նոեն մեղադրել է Ուեսթին և Ուիլյամսին նրանում, որ նրանք օգտագործել են իր 2009 թվականի «Մուտք դեպի դատարկություն» ֆիլմի ենթագրերի ոճը Քանյե Ուեսթի «All of the lights» տեսահոլովակի համար։ Նրա խոսքով՝ նա իմացել է այդ մասին՝ տեսնելով տեսահոլովակը YouTube-ում։

 

Նոեի խոսքով՝ նա «ցնցված էր» նրանից, որ Հայփ Ուիլյամսն իր անունն է դրել տեսահոլովակի ենթագրերում՝ օգտագործելով «Մուտք դեպի դատարկություն» ֆիլմի տառատեսակը։

 

Գասպար Նոեն Քանյե Ուեսթին մեղադրել է գրագողության համար (տեսանյութ)