Բրիտանիայում գտել են Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմը, որը կորած էր համարվում վերջին 90 տարվա ընթացքում

10:29 • 04.11.15

Բրիտանական արխիվում գտել են Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմը, որը կորած էր համարվում վերջին 90 տարվա ընթացքում, գրում է BBC-ն:

 

Վեց րոպե տևողությամբ սևուսպիտակ ֆիլմը նկարահանվել է 1928-ին: Գլխավոր հերոսն Օսվալդ ճագարն է` առաջին անիմացիոն կերպարը, որին հորինել է հայտնի մուլտիպլիկատորը։

 

Դիսնեյի ստուդիայում հայտնել են, որ արդեն վերականգնել են ձայնագրությունը և մտադիր են դեկտեմբերին առաջին անգամ ցուցադրել մուլտֆիլմը լայն հանրությանը:

 

Հաջողակ Օսվալդ ճագարը հորինվել է 1927-ին, իսկ նրա մասին առաջին մուլտֆիլմը նկարահանվել է մեկ տարի անց:

 

Օսվալդը համարվում է Միքի Մկնիկի նախատիպը, քանի որ Դիսնեյը մկնիկին հորինել է այն բանից հետո, երբ գործընկերոջ հետ հակասությունների պատճառով որոշել է ստեղծել սեփական մուլտֆիլմը։

Բրիտանիայում գտել են Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմը, որը կորած էր համարվում վերջին 90 տարվա ընթացքում