Լեգենդար հաղորդավար Լարի Քինգի 2 շոուները կհեռարձակվեն Մեծ Բրիտանիայում՝ RT UK ալիքով
Լեգենդար լրագրող Լարի Քինգի հաղորդումները` PoliticKing և Larry King Now շոուները, որոնք արդեն 2 տարի հեռարձակվում են RT America ալիքով, կհեռարձակվեն Մեծ Բրիտանիայում` RT UK ալիքով, հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ միշտ դիտել են Լոնդոնում CNN ալիքով, ինձ նաև դուր էր գալիս լինել Լոնդոնում և հանդիպել հանդիսատեսի հետ: Բրիտանական նոր լսարանին դուր կգան ազդեցիկ և հայտնի հյուրերը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ցույց տալու հեռուստադիտողներին այդ վառ զրույցները և հարցազրույցները RT UK ալիքի հետ միասին»,- նշել է հաղորդավարը:
PoliticKing հաղորդման ընթացքում Քինգը քաղաքական գործիչների և փորձագետների հետ քննարում է օրակարգային ամենասուր հարցերը: Երկու տարվա ընթացքում հաղորդման հյուրերն են եղել ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին, Դալայ- լաման, Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, գործարար և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և շատ ուրիշներ:
Larry King Now շոուի եթերում հայտնվում են կինոյի և հեռուստատեսության, երաժշտության և սպորտի աստղեր:










