Գրիգորի Լեպսի յուրաքանչյուր երգ կյանքի ծարավի, ուժի, կրքի մասին մի պատմություն է

23:24 • 04.11.15

Ութ օրից Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակում կկայանա ժամանակակից երգարվեստի առաջատարներից մեկի Գրիգորի Լեպսի համերգը: Երկրպագուների դատին կհանձնվեն միանգամայն նոր երգեր, բայց և չեն մոռացվի հին հիթերը. տեղեկացնում է «ՄԵՑՑՈ Պրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը։


Այս երգչի համերգները մշտապես ուղեկցվում են աղմկոտ իրարանցումներով, քանի որ դրանք միշտ դառնում են վառ ու տպավորվող իրադարձություն երաժշտամոլների կյանքում: Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ ներկա է գտնվել այս կատարողի ելույթներին, դեռ երկար ժամանակ մնում է դրանց ազդեցության ներքո և անպայմանորեն կրկին ցանկանում է այցելել նրա համերգին:


Դե ուրեմն, շտապեք ձեռք բերել Գրիգորի Լեպսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերը, քանի որ ցանկացողները շատ են, իսկ տեղերն արդեն սահմանափակ են:


Տոմսերը կարող եք ձեռք բերել մայրաքաղաքի բոլոր տոմսարկղերից՝ սկսած 15.000 դրամից:


ՄԵՑՑՈ Պրոդաքշնը և «Շոուսթար» ընկերությունը հնարավորություն են տալիս երգչին իրականացնել իր ամենահամարձակ ծրագրերը՝ ինչպես երաժշտական, այնպես էլ բեմի ձևավորման հարցերում: Շատերիս է հայտնի Գրիգորի Լեպսի հատուկ սերը ընդգրկուն և յուրօրինակ բեմական ձևավորումների նկատմամբ, որոնք նրա բոլոր ելույթների անբաժանելի ուղեկիցն են: Այսպիսով, շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք Մոսկվայից տեղափոխում ենք հատուկ հնչյունային տեխնիկա երևանյան համերգի համար, ինչպես նաև ժամանելու են բարձրակարգ հնչյունային մասնագետներ՝ ձեզ համար բարձրորակ հնչողություն ապահովելու նպատակով:


Գ. Լեպսի համերգը կդառնա կարևոր իրադարձություն ինչպես երգչի, այնպես էլ նրա բազմաթիվ երկրպագուների կյանքում, ովքեր անհամբերությամբ սպասում են նրա հետ հանդիպմանը նոյեմբերի 13-ին:


Գրիգորի Լեպսի համերգը մշտապես վառ ու լուսավոր շոու է: Նոյեմբերի 13-ի համերգը իսկապես հզոր թափ է ունենալու. հատուկ դեկորացիաները և էֆեկտները իրապես տոնական տրամադրություն կապահովեն:


Գրիգորի Լեպսի ձայնը հարուստ է հնչերանգներով, իսկ ելույթի ընթացքում սահմանային՝ «աորտայի պայթելու աստիճանի» ինքնանվիրումը հիացնում է: Նա կարող է իրեն թույլ տալ ցանկացած փորձարկում, նրա ելույթները անդավաճանորեն լի են պոռթկուն էներգետիկայով և ուղեկցվում են լեփ-լեցուն դահլիճներով: Նրա ոչ մի կոմպոզիցիա նման չէ նախորդին: Բեմական յուրահատուկ կառուցվածքը և ուղեկցող տեսանյութերը համերգը վեր են ածում բացառիկ տեսարանի, իսկ Լեպսի կատարողական աննախադեպ տաղանդը միավորում է համերգի բոլոր բաղկացուցիչները:


Գրիգորի Լեպսը ռուսական էստրադայի կուռքն է: Նրա յուրաքանչյուր երգ կյանքի ծարավի, ուժի, կրքի մասին մի պատմություն է:


Բաց մի թողեք նման հնարավորությունը: Դուք դեռ կարող եք ձեռք բերել տոմս և դառնալ այս հոյակապ շոուի հանդիսատեսը:

Գրիգորի Լեպսի յուրաքանչյուր երգ կյանքի ծարավի, ուժի, կրքի մասին մի պատմություն է