Փասադենայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկայանա

11:38 • 04.11.15


 

Փասադենայի Մարդկային հարաբերությունների հանձնաժողովն իր ամենամյա 17-րդ
«Խաղաղություն երաժշտության միջոցով» համերգը կնվիրի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, այս մասին հաղորդում է MassisPost-ը:

 

Նոյեմբերի 7-ին կայանալիք համերգին կմասնակցեն տարբեր արտիստներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

«Բոլորը պետք է այցելեն այս կարևոր համերգին: Սա հնարավորություն է բոլորի համար միավորվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի առաջ և աջակցելու բոլոր ժողովուրդների խաղաղությանը, ներդաշնակությանը, միությանը, մարդու իրավունքներին: Թող Աստված օրհնի Հայոց ցեղասպանության՝ դրախտում գտնվող զոհերի ոգիները»,- նշել է միջոցառման կազմակերպիչ և հանձնաժողովի ղեկավար Նաթ Նեհդարը:

 


 

Փասադենայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկայանա