Ռուսաստանի կրկեսներում ֆիլմեր կցուցադրեն. Известия

11:19 • 04.11.15

ՌԴ «Ռոսգոսցիրկ» պետական ընկերության տասնյակ մասնաճյուղերում հաջորդ տարի նախատեսվում է ռուսական կինոյի ցուցադրություններ անցկացնել, գրում է Известия-ն։

 

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ կրկեսներում հանդիսատեսին ցույց կտան ֆիլմերի պրեմիերաներ։ Շինությունների վերակահավորումը կկատարվի նախարարության հաշվին:

 

«Ռոսգոսցիրկ» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոևը հայտնել է, որ տոմսերի գները ցածր կլինեն և հասանելի դպրոցականների և ուսանողների համար, քանի որ նախագիծը չունի «կոմերցիոն նպատակներ»։

 

Նրա խոսքով` կրկեսները չեն մրցակցի կինոթատրոնների հետ, քանի որ չեն ցուցադրի արտասահմանյան ֆիլմեր, այլ միայն ռուսական մանկական, կրկեսային և հայրենասիրական ժապավեններ։ Ֆիլմացանկը կընտրի որևէ աշխատանքային խումբ՝ կինոգործիչների մասնակցությամբ։

Ռուսաստանի կրկեսներում ֆիլմեր կցուցադրեն. Известия