MMM. ամենահարուստ ռեփերն անվճար ալբոմ է թողարկել
Ամերիկացի ռեփեր Փի Դիդին անսպասելի նոր ալբոմ է թողարկել բազմաթիվ աստղերի մասնակցությամբ, գրում է Лента-ն` NME-ին հղումով:
Երաժշտի 6-րդ ձայնասկավառակը, որը կոչվում է MMM (Money Making Mitch), թողարկվել է արտիստի ծննդյան օրը` նոյեմբերի 4-ին՝ առանց որևէ նախնական գովազդի։ Այն հասանելի է ազատ ներբեռնման համար։
Հայտնի էր միայն, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ռեփերն աշխատում էր միաժամանակ 2 ալբոմների վրա:
Փի Դիդին զբաղեցրել է 2015 աշխարհի ամենահարուստ ռեփերների ցուցակի առաջին հորիզոնականը` ըստ Forbes ամսագրի։










