ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Sotheby’s-ի նախկին սեփականատիրոջ արվեստի հավաքածուի մի մասը
Sotheby’s աճուրդի տան նախկին սեփականատեր Ալֆրեդ Թաուբմանին պատկանող արվեստի խոշոր հավաքածուի մի մասը վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աճուրդի նմուշներից մեկը` իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի կտավը, վաճառվել է 42.8 մլն դոլարով` էապես գերազանցելով նախնական գինը՝ 25 մլն դոլարը: Եվս մեկ առավել թանկարժեք նմուշներից է եղել Պաբլո Պիկասոյի կտավը, որը վաճառվել է 20 մլն դոլարով:
Ընդհանուր Թաուբմանի հավաքածուում եղել է ավելի քան 500 իր, այդ թվում` կտավներ, քանդակներ և տարբեր ժամանակների պատկանող հնագույն կահույք։










