Ջորջ և Ամալ Քլունիներն սպասում են իրենց առաջնեկին. OK! Magazine
Հոկտեմբերի 27-ին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների ֆոնին OK! ամսագիրը հաստատում է, որ Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին հղի է:
Վերջերս ամերիկյան ԶԼՄ-ներում շատ էր քննարկվում Ամալ Քլունիի նիհար կազմվածքը, այժմ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա փորիկը:
Քլունիներին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ 37-ամյա փաստաբանը 14 շաբաթական հղիության մեջ է գտնվում և հղիացել է առանց արտամարմնական բեղնավորման օգնության:










