135 մլն դոլար. Քեթի Փերին գլխավորել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց ցուցակը
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց ցուցակը։ Վարկանիշային ցուցակը գլխավորել է երգչուհի Քեթի Փերին։ Ամսագրի գնահատականով` նրա եկամուտը 12 ամսում կազմել է 135 մլն դոլար:
Ցուցակի առաջին տեղում հայտնվելուն երգչուհուն օգնել է Prismatic World Tour համերգային շրջագայությունը, որի ընթացքում երգչուհին ունեցել է 12 համերգ` յուրաքանչյուր քաղաքում վաստակելով ավելի քան 2 մլն դոլար: Փերիի լրացուցիչ եկամուտն ապահովել է գովազդային համագործակցությունը Coty և Covergirl կոսմետիկ բրենդների և Claire’s աքսեսուարներ արտադրող ընկերության հետ, փոխանցում է forbes.ru-ն:
Ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆթը, ում եկամուտը գնահատվել է 80 մլն դոլար:
Երրորդ տեղում է Fleetwood Mac խումբը, որի տարեկան եկամուտը գնահատվել է 59.5 դոլար:
Երաժշտության ոլորտի ամենաբարձր վարձատրվող կանանց ցուցակի 5-յակում են նաև Լեդի Գագան (59 մլն դոլար) և Բեյոնսեն (54.5 մլն դոլար): Նրանց հաջորդում են Բրիթնի Սփիրսը (31 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (28.5 մլն դոլար), Միրանդա Լամբերթը (28.5 մլն դոլար), Մրայա Քերին (27 մլն դոլար) և Ռիհանան (26 մլն դոլար)։










