Warner Bros.-ը հրապարակել է «Հարի Փոթերի» սփին-օֆի առաջին կադրերը (լուսանկարներ)

14:28 • 05.11.15

Warner Bros. Pictures կինոստուդիան հրապարակել է հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի սփին-օֆի՝ «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» ֆիլմի առաջին պաշտոնական կադրերը, գրում է gazeta.ru-ն։ 

 

«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսներ են դառնում այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում։

 

Լուսանկարներում, մասնավորապես, Էդի Ռեդմեյնը հանդես է գալիս ֆիլմի գլխավոր հերոսի՝ ֆանտաստիկ արարածների կատալոգիզացմամբ զբաղվող գիտնական Նյութ Սքամանդերի դերում։

 

Գիտնականը դասագիրք է կազմելու, որը, հեղինակ Ջոան Ռոուլինգի սյուժեի համաձայն, կմտնի Հոգվարս կախարդության դպրոցի ծրագրի մեջ: Այս դպրոցում են սովորում Հարի Փոթերի մասին ֆիլմերի և գրքերի հերոսները։

 

«Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» ֆիլմի նկարահանումները սկսվել են Մեծ Բրիտանիայում օգոստոսի կեսին։ Ֆիլմում նաև նկարահանվում են Ռոն Պերլմանը, Քեթրին Ուոթերսթոնը, Ջոն Վոյթը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2016 թվականի նոյեմբերի 18-ին։

 

 

 

Warner Bros.-ը հրապարակել է «Հարի Փոթերի» սփին-օֆի առաջին կադրերը (լուսանկարներ)