Լոնդոնի բնակիչները խոսում են 300 տարբեր լեզվով

23:56 • 06.11.15

Բրիտանիայի մայրաքաղաքը, ինչպես պարզվում է,  ամենամեծ լեզվական բազմազանությամբ  քաղաքն է երկրում:


Ինչպես նշում է Euromag-ը` լոնդոնյան դպրոցներում խոսում են ավելի քան 300 լեզվով: Իսկ վերջին հարցման ժամանակ, երբ բնակիչներին խնդրել են նշել, թե որն է իրենց հիմնական լեզուն, լոնդոնցիների 22.1 տոկոսը, այսինքն` 1.7 մլն մարդ, պատասխանել են, որ իրենց համար հիմնականը անգլերենը չէ:


Վիճակագրության ազգային բյուրոն առանձնացնում է 53 հիմնական լեզու, որով խոսում են Լոնդոնում: Անգլերենից հետո առաջնահերթությամբ գալիս է լեհերենը, որով խոսում է բնակիչների 2 տոկոսը:


Ամենից բազմազանը Լոնդոնում Հիլինգթոն թաղամասն է, որի բնակիչները խոսում են  17 տարբեր լեզվով:

 

Լոնդոնի բնակիչները խոսում են 300 տարբեր լեզվով