Մադրիդում կբացվի գարեջրի առաջին թանգարանը
Մադրիդի «Պալասիո դել Ինֆանտադո» պալատը, որ տեղակայված է Լա Լատինա լեգենդար թաղամասում, կվերածվի գարեջրին նվիրված առաջին մշակութա-ժամանցային կենտրոնի:
Euomag-ը տեղեկացնում է, որ ծրագրի իրագործմամբ կզբաղվի Mahou San Miguel գարեջրային ընկերությունը:
Ճարտարապետ Էկտոր Ֆերնանդես Էլորսայի նախագծի համաձայն` 3000 քառ. մետր տարածք զբաղեցնող շենքը կներկայանա կարմիր հայելային առաստաղներով, պարուրաձև կենտրոնական աստիճանահարթակով, դիտորդական հրապարակով, ինչպես նաև ներքին բակով:
Europa Press իսպանական պարբերականի հաղորդմամբ` թանգարանը կբացվի 2017-ին:










