Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգը ցուցադրել են դստերը (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը՝ Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգը, որոնք վերջերս են ծնող դարձել, ցուցադրել են իրենց դստերը` 1-ամյա Էսմերալդա Ամադային։
Ինչպես նշում է Tatler-ը, փոքրիկին կպչուն պապարացիներից մշտապես հեռու պահող ծնողները որոշել են Հելոուինի կապակցությամբ բացառություն անել ու դստերը ներկայացնել հանրությանը:
Աստղային ընտանիքն ամբողջովին կերպարանափոխված դուրս է եկել Փասադենայի փողոցներ` իրենց յուրահատուկ դիմահարդարման ու հանդերձների շնորհիվ գրավելով ոչ միայն անցորդների, այլև` պապարացիների ուշադրությունը:
Դատելով ստորև հրապարակված լուսանկարներից` փոքրիկ Էսմերալդա Ամադան իր աստղային հայրիկի «կրկնօրինակն է»։














