Սեուլում Gangnam Style-ին նվիրված հուշարձան կտեղադրվի (լուսանկար)

16:25 • 06.11.15

Gangnam Style պարի հիմնական շարժումը, որն անում էր հարավկորեացի երգիչ, երգերի հեղինակ Psy-ն, քանդակի տեսքով տեղադրվելու է Սեուլի հարավային մասում գտնվող խոշոր առևտրա-ցուցահանդեսային կենտրոնի առջև, հաղորդում է  РИА Новости գործակալությունը։

 

35-ամյա Պակ Չէ Սանը, որը հանդես է գալիս Psy բեմական անունով, իր հայրենիքում հայտնի էր դարձել իր հումորիստական տեսահոլովակներով ու համերգային կատարումներով։ Նրա դեբյուտը Հարավային Կորեայում կայացել է 2001 թվականին։

 

Սակայն հենց նրա Gangnam Style սինգլը 2012 թվականին երգչին համաշխարհային հռչակ բերեց։ Այդ երգի տեսահոլովակն ամենաշատ դիտումներն ունեցավ YouTube-ի պատմության մեջ՝ ավելի քան 2.4 մլրդ։

 

Տեղի իշխանությունները մտադիր են քանդակը տեղադրել մինչև տարեվերջ։ Այն նախագծվելու է քանդակագործ Հվանգ Ման-Սեոկի կողմից։

 

Հիմնական շարժումը՝

Սեուլում Gangnam Style-ին նվիրված հուշարձան կտեղադրվի (լուսանկար)