Հռոմի պապը դեբյուտային ալբոմ է թողարկել

23:07 • 06.11.15

Sky News-ը հայտնում է, որ թողարկվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեբյուտային երաժշտական ալբոմը:

 

Wake Up! վերնագրված ալբոմի շնորհանդեսը կայացել է Վատիկանում, սակայն առանց պոնտիֆիկոսի մասնակցության: Հենց նրա ելույթներն են վերածվել 11 տարբեր երգերի և ներառվել ալբոմում:

 

Երգերի թվում կան և փոփ, և ռոքային ստեղծագործություններ, ինչպես նաև` լատիներեն տաղեր: Ալբոմի պրոդյուսեր,գեղարվեստական ղեկավար Դոն Ջուլիո Ներոնին ասել է, թե հույս ունի, որ իրենց երաժշտական մշակումներով ու մատուցմամբ Հռոմի պապի ելույթների պատգամը էլ ավելի շուտ կգտնի իր հասցեատերերին:

 

Հռոմի պապը դեբյուտային ալբոմ է թողարկել