Նյույորքյան աճուրդում Պիկասոյի կտավը վաճառվել է 67.000.000 դոլարով
Նյու Յորքում կայացած աճուրդում իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է 67 մլն դոլարով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նկարը, որում մուգ մազերով մերկ կին է պատկերված, Պիկասոն նկարել է 19 տարեկանում` Փարիզ տեղափոխվելուց հետո: Կտավը, որի նախնական արժեքը եղել է մոտ 60 մլն դոլար, վերաբերում է վարպետի արվեստի, այսպես կոչված, «երկնագույն ժամանակաշրջանին»։ Այդ ընթացքում արված նկարներում նրա աշխատանքներում գերակշռում է մահվան, ծերության թեման։
Մեկ այլ կարևոր նմուշ աճուրդի ընթացքում դարձել է Վինսենթ Վան Գոգի կտավը, որը վաճառվել է 54 մլն դոլարով` 50-70 մլն դոլար նախնական արժեքի դեպքում։










