«Աստղային պատերազմների» մահամերձ երկրպագուն դիտել է ֆիլմի նոր էպիզոդը պրեմիերայից առաջ

13:40 • 06.11.15

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի երկրպագու Դենիել Ֆլիթվուդը, ով տառապում է սարկոմայով, դիտել է ֆիլմի նոր մասը՝ «Ուժի արթնացումը»՝ դեկտեմբերյան պաշտոնական պրեմիերայից առաջ, գրում է gazeta.ru-ն։

 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում արշավ էր սկսվել #ForceForDaniel հեշթեգով՝ հաջակցություն 32-ամյա Ֆլիթվուդի, ով շատ էր ցանկանում դիտել ֆիլմի նոր էպիզոդը, սակայն կարող էր մահանալ ցանկացած օր: Դեռ հուլիսին բժիշկները կանխատեսել էին, որ նա ընդամենը երկու ամիս կարող է ապրել:

 

Ինչպես պատմել է Ֆլիթվուդի կինը՝ Էշլին, ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսից ստացած զանգից հետո Lucasfilm ստուդիայի ներկայացուցիչները եկել են նրանց հյուր և Դենիելին ցույց տվել նոր ֆիլմը, որը դեռ խմբագրման փուլում է եղել։

 

Արշավին աջակցել են նաև «Աստղային պատերազմների» դերասանները՝ Մարկ Հեմիլը և Փիթեր Մեյհյուն։

 

«Աստղային պատերազմների» մահամերձ երկրպագուն դիտել է ֆիլմի նոր էպիզոդը պրեմիերայից առաջ