Հրապարակվել են անհայտ լուսանկարներ Թութանհամոնի գերեզմանից. ֆոտոշարք

23:43 • 06.11.15

Արաբական wasse3.com ռեսուրսը արխիվային բացառիկ լուսանկարներ է հրապարակել Եգիպտոսի տիրակալ Թութանհամոնի դամբարանից:

 

Նախկինում անհայտ լուսանկարները ցուցադրում են լեգենդար փարավոնի դամբարանն ու այնտեղ գտնված պարագաները` նոր լույսով:

 

Թութանհամոնը` Եգիպտոսի «մանուկ տիրակալը», մահացել էր մ.թ.ա. 1324թ-ին 19 տարեկանում` երկիրը 9 տարի կառավարելուց հետո՝ առեղծվածային հանգամանքներում: Նա ավելի հայտնի է իր հուղարկավորության սրահով, 11 կգ-անոց ոսկե «մահադիմակով»:



Լուքսոր քաղաքի մոտակայքի դամբարանը հայտնաբերվել էր 1922-ին:

 

Հրապարակվել են անհայտ լուսանկարներ Թութանհամոնի գերեզմանից. ֆոտոշարք