Գերմանիայի խորհրդարանը թույլատրել է էվթանազիան հատուկ դեպքերում
Բունդեսթագը կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը, որը թույլ է տալիս մի շարք դեպքերում օգնել մարդկանց, ովքեր ինքնակամ ցանկանում են հեռանալ կյանքից:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, օրենքի համաձայն` քաղաքացիները, այդ թվում` անբուժելի հիվանդի հարազատները իրավունք ունեն աջակցել էվթանազիայի անցկացմանը «անհատական հիմունքներով` ելնելով ալտրուիստական շարժառիթներից»:
Միևնույն ժամանակ օրենքն արգելում է աջակցել էվթանազիային կոմերցիոն հիմունքներով: Այս կետը խախտողին մինչև 3 տարվա ազատազրկում կսպառնա:
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 360, դեմ` 233 պատգամավոր:
Էվթանազիայի մասին օրենքի այս տարբերակը նախկինում հավանության էր արժանացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:










