«Գիրք-շատրվան»` Ցինցինատիի Հանրային գրադարանի բակում
Boredpanda.com-ը ներկայացրել է ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Հանրային գրադարանի բակում կանգնեցված «գիրքը-շատրվանը»:
Ըստ գրադարանի` «քանդակը պատկերում է կերամիկ կղմինդրե գրքերից հոսող ջուրը, որը խորհրդանշում է տեղեկատվության և գաղափարների ազատ հոսքը տպագիր բառերի միջոցով»:
Շատրվանի հեղինակն է ամերիկացի քանդակագործ Մայքլ Ֆրասկան, ով իր ստեղծագործությունը 1990-ին նվիրել է գրադարանին:













