Ներկայացվել են «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի 5-րդ մասի առաջին կադրերը (տեսանյութ)
Կինոշարքի ավանդույթի համաձայն` «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի հերթական մասը սկսվում է Սկրեթ սկյուռիկի արկածներով։ Այս անգամ նա հայտնվում է տիեզերանավում, որը մնացել է սառույցի մեջ, գրում է filmpro.ru-ն։
Հայտնի է, որ սկյուռը մուլտֆիլմին անհրաժեշտ է ոչ միայն որպես կինոշարքի խորհրդանիշ և ամենազվարճալի կերպար, նա դառնում է բոլոր դժբախտությունների պատճառը, որոնք թափվում են գլխավոր հերոսների գլխին։
Ֆիլմի պրոդյուսեր Լորի Ֆորտեն նշել է, որ հաջորդ ֆիլմում Սկրեթին կհաջողվի «փոխել արևային համակարգի կառուցվածքը»։
«Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի 5-րդ մասն էկրաններին կհայտնվի 2016թ.։










