Ներկայացվել է Տարանտինոյի «Անտանելի ությակը» ֆիլմի 2-րդ թրեյլերը (տեսանյութ)

11:36 • 07.11.15

Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմի 2-րդ թրեյլերը ներկայացնում է բոլոր գլխավոր հերոսներին։ Հավանաբար, «Անտանելի ությակը» ֆիլմի պրեմիերային, որը կկայանա դեկտեմբերի 25-ին, չեն խանգարի նույնիսկ վերջին շրջանում ռեժիսորի և իրավապահների միջև առաջացած հակասությունները, գրում է buro247.ru-ն:

 

Հիշեցնենք, որ ոստիկանները որոշել են բոյկոտել Տարանտինոյի ֆիլմերը, մասնավորապես` նոր ֆիլմը։

 

Ինչպես և առաջին թրեյլերը, 2-րդը նույնպես համոզում է հանդիսատեսին, որ կրակոցները, արտահայտիչ հերոսները և գրավիչ տեսարանները ֆիլմում շատ կլինեն: Չի պակասի նաև տարանտինովյան յուրահատուկ հումորը:

 

«Անցկացրեք հանգստյան օրերն այնպիսի մեկի հետ, ում դուք ատում եք»,- ասվում է թրեյլերի վերջին հատվածում։

 

 

Ներկայացվել է Տարանտինոյի «Անտանելի ությակը» ֆիլմի 2-րդ թրեյլերը (տեսանյութ)