ԱՄՆ-ն Trident II տեսակի բալիստիկ հրթիռ է փորձարկել
Լուսանկարը՝ AP-ի
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը փորձարկել են Trident II ռազմավարական բալիստիկ հրթիռները: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, երեկ իրականացված փորձարկումը նախապես պլանավորված է եղել. հայտնել է 3-րդ օպերատիվ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Փերին:
Փերին նշել է, որ փորձարկման նպատակը եղել է հրթիռային համակարգի ստուգումը «Ռազմածովային ուժերի ռազմավարական համակարգերի ծրագրի շրջանակներում»:
Հրթիռի արձակման կոնկրետ ուղղություն չի հաղորդվում:
Ինչպես նշում է The San Diego Union-Tribune-ը, արձակված հրթիռները հնարավոր է եղել տեսնել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի երկնքում:
Քանի որ տեղի բնակիչները տեղյակ չեն եղել Ռազմածովային ուժերի ծրագրերի մասին, շաբաթ երեկոյան քաղաքային լրատվամիջոցներն ու իրավապահ մարմինները բազմաթիվ զանգեր են ստացել թռչող գիսաստղի կամ ատոմային ռումբի մասին:










