Չխամրող հմայք. Ալեն Դելոնը նշում է ծննդյան 80 ամյակը (լուսանկարներ)

12:20 • 08.11.15

Աշխարհի, թերևս, ամենագեղեցիկ տղամարդը, 20-րդ դարի լավագույն դերասաններից մեկը` անզուգական Ալեն Դելոնը, նշում է ծննդյան հոբելյանական 80 ամյակը:


Այս կապակցությամբ gazeta.ru-ն ուշագրավ անդրադարձ է կատարել` մի քանի կենսագրական փաստ ներկայացնելով լեգենդար ֆրանսիացու վերաբերյալ, ինչպես նաև կից հրապարակելով նրա  մասնակցությամբ լուսանկարներ:


20-րդ դարի գլխավոր «սրտակերներից» մեկը ծնվել է 1935թ. նոյեմբերի 8-ին` խանութպանի ընտանիքում: Դեռ մանկուց նա վճռել էր, որ հասուն տարիքում հոր պես խանութպան է լինելու:


Սակայն մեծանալուն պես ապագա դերասանը համալրել է բանակի շարքերն ու մասնակցել Հնդկաչինում ծավալված պատերազմին: Հետաքրքրական է, որ դերասանը երբևէ ափսոսանքով չի հիշել բանակում անցկացված տարիների մասին:


Ծառայությունից հետո նա վճռել է դերասանի կարիերա սկսել` տարատեսակ պրոդյուսերներին ուղարկելով իր լուսանկարներն ու տվյալները: Դելոնի նպատակասլացությունը տվել է իր արդյունքը և 1957թ. մեծ էկրան է բարձրացել  նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը` «Երբ խառնվում է կին»: Սակայն իրական առաջընթացը տեղի է ունեցել 1960թ., երբ Դելոնը երկու գլխավոր դերերն է մարմնավորել «Տաղանդավոր միստր Ռիփլին» վեպի էկրանավորումում:


Տաղանդավոր ֆրանսիացին խաղացել է մոտ 100 ֆիլմում, սակայն նա գրեթե չի արժանացել մասնագիտական մրցանակների: Նա ընդամենը մեկ անգամ է հեղինակավոր «Սեզար» մրցանակի արժանացել` «Մեր պատմությունը» ֆիլմի համար:


Վերջին տարիներին Դելոնը գրեթե չի հատնվում էկրանին. նրա վերջին խոշոր դերը եղել է Կեսարը` «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» երգիծական ֆիլմում: Իսկ 2012թ. նա նկարահանվել է ռուսական արտադրության «Նոր տարիդ շնորհավո'ր, մայրի՛կ» ֆիլմում։

 

 

 


 

Չխամրող հմայք. Ալեն Դելոնը նշում է ծննդյան 80 ամյակը (լուսանկարներ)