2.410.000 դոլար. աճուրդում վաճառվել է Ջոն Լենոնի կիթառը (լուսանկար)

14:11 • 08.11.15

Լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնին պատկանած կիթառը, որը երաժշտից գողացել էին 1963 թ. դեմտեմբերին կայացած տոնական համերգի ժամանակ, աճուրդում վաճառվել է 2.41 մլն դոլարով:


Ինչպես հայտնում է The Guardian–ը, J-160E Gibson մոդելի ակուստիկ կիթառը վաճառվել է Բևեռլի Հիլզում Julien’s Auctions-ի կողմից կազմակերպված աճուրդի շրջանակներում:


Նշվում է, որ տասնամյակներ շարունակ այն պահվել է երաժիշտ Ջոն ՄըՔոյի մոտ, ով գաղափար տեղյակ չի եղել, որ գործիքը գողացված է եղել, երբ գնել է այն:


Բրիտանական պարբերականը հավելում է, որ տվյալ կիթառն օգտագործվել է Love Me Do, Please Please Me, I Want to Hold Your Hand,  From Me to You երգերի ձայնագրման ժամանակ:


Հայտնի է, որ նմուշի վաճառքից ստացված գումարի կեսը կփոխանցվի Լենոնի և նրա այրու` Յոկո Օնոյի կողմից ստեղծված Spirit Foundation բարեգործական հիմնադրամին:

 


 

 

Money can’t buy me love … But a lot of it could have bought you this guitar.

2.410.000 դոլար. աճուրդում վաճառվել է Ջոն Լենոնի կիթառը (լուսանկար)