Քիմ Քարդաշյանը, Նաոմի Քեմփբլն ու այլ աստղեր` LACMA-ի կազմակերպած երեկոյին (լուսանկարներ)

10:42 • 09.11.15

Լոս Անջելեսի արվեստների թանգարանը (LACMA) արևմտյան շոու բիզնեսի առաջնակարգ աստղերի մասնակցությամբ տոնական երեկո է կազմակերպել, որի շրջանակում պարգևատրվել են արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ։

 

Ինչպես նշում է Tatler-ը, երեկոյի գլխավոր հերոսներն են դարձել արվեստագետ Ջեյմս Թարելն ու ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որոնք պարգևատրվել են համաշխարհային մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար:

 

Սակայն աղբյուրը նկատում է, որ տոնական երեկոյի ոչ պակաս «հերոս» կարելի է համարել նաև իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, ով թեև գտնվում է հղիության 8-րդ ամսում, այնուհանդերձ՝ դրսևորում է նախանձելի պարտաճանաչություն ու բաց չի թողնում ոչ մի կարևոր աստղային միջոցառում:


Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք երեկոյի աստղային հյուրերից մի քանիսին.


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան և Նաոմի Քեմփբլ


 

Նաոմի Քեմփբլ

Սալմա Հայեք և Ֆրանսուա Անրի Պինո

Գվինեթ Փելթրոու

Гвинет Пэлтроу

Դակոտա Ջոնսոն

Ռոզի Հանթինգթոն- Ուայթլի և Ջեյսոն Սթեթհեմ

Դիանա Քրյուգեր

Диана Крюгер и Джошуа Джексон

Քիմ Քարդաշյանը, Նաոմի Քեմփբլն ու այլ աստղեր` LACMA-ի կազմակերպած երեկոյին (լուսանկարներ)