Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմի ստեղծագործական խումբը նոր լուսանկարներ է հրապարակել նկարահանման հրապարակից
Մերձմոսկովյան լքված գործարաններից մեկի տարածքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի մասին «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումը:
Նկարահանումների 21-րդ օրը ստեղծագործական խումբը նոր լուսանկարներ է հրապարակել նկարահանման հրապարակից:
Իսկ ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ այս թեմայով ֆիլմ նկարահանելը շատ բարդ է, քանի որ վերքը դեռ բաց է:




























