Կինոքննադատներին այնքան էլ դուր չի եկել Անջելինա Ջոլիի նոր ֆիլմը (լուսանկարներ)
«Ամենաձանձրալի ամուսնության ձանձրալի տեսարաններ». հավանաբար նման արձագանք չէր ակնկալում դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին՝ սկսելով «Լազուրե ափ» ֆիլմի ստեղծման աշխատանքները։ Ի դեպ, նա է և՛ սցենարիստը, և՛ պրոդյուսերը, և՛ ռեժիսորը, նաև գլխավոր դերակատարն իր ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ միասին, գրում է Tatler-ը։ Սակայն փաստը մնում է փաստ, որ կինոքննադատները չեն գնահատել նրանց «էկրանային վերամիավորումը», հավելում է աղբյուրը։
Քննադատները համարում են, որ Ջոլիի և Փիթի միջև ֆիլմում բացակայում է այն «քիմիան», որը կար «Միսթր և միսիս Սմիթ» ֆիլմում՝ ամուսինների առաջին համատեղ աշխատանքում։
«Նույնիսկ ամենահայտնի անունները չեն կարող լսարանին գամել ֆիլմին, որը գոյատևելու ոչ մի պատճառ չունի»,- գրել է The Hollywood Reporter-ի աշխատակիցը՝ ակնարկելով, որ վարձույթում «Լազուրե ափ» ֆիլմին տապալում է սպասվում։
Tatler-ը հիշեցնում է, որ նրա առաջին երկու ռեժիսորական աշխատանքները՝ «Արյան և մեղրի եզրին» և «Անկոտրումը», նույնպես քննադատության են ենթարկվել։ Սակայն դա չի կանգնեցնում Ջոլիին. դերասանուհին պատրաստվում է «4-րդ փորձին»՝ «Սկզբում նրանք սպանեցին հորս. Կամբոջայի դստեր հիշողությունները» կենսագրական ֆիլմի նկարահանումներին։














