Ճապոնական նորաբաց հյուրանոցն առաջարկում է ընթերցել 1.700 գիրք (լուսանկարներ)

11:49 • 09.11.15

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է յուրահատուկ հյուրանոց, որն իր այցելուներին առաջարկում է համատեղել հանգիստն ու ընթերցանությունը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Book and Bed («Գիրք և  մահճակալ») հյուրանոցի գները բավական մատչելի են, իսկ դրա համարները լցված են տարատեսակ անգլերեն ու ճապոներեն գրքերով։ Ընդհանուր հյուրանոցում կա 1.700 հատ գիրք։

 

«Մեր առաջնային նպատակն էր ստեղծել այնպիսի վայր, որը նախատեսված կլիներ ոչ միայն քնելու, այլև ժամանակը հետաքրքիր և օգտակար անցկացնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք մտածեցինք այս կոնցեպտը»,-նշվում է հյուրանոցի պաշտոնական կայքում:

 

Աղբյուրը նկատում է, որ Book and Bed-ն իսկական «դրախտավայր» է ընթերցասերների համար։

Ճապոնական նորաբաց հյուրանոցն առաջարկում է ընթերցել 1.700 գիրք (լուսանկարներ)