Անջելինա Ջոլին` Wall Street Journal-ի շապիկին (լուսանկարներ)
Wall Street Journal ամսագրի մրցանակը ստանալու կապակցությամբ դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնվել է պարբերականի շապիկին և հարցազրույց տվել, որում պատմել է իր առողջության, երեխաների, ամուսնու և նոր «Լազուրե ափը» ֆիլմի մասին, գրում է buro247.ru-ն:
«Ես ցանկանում եմ վստահ լինել, որ իմ երեխաները ստիպված չեն լինի անհանգստանալ ինձ համար այնպես, ինչպես ես` իմ մայրիկի: Եթե նույնիսկ ես անհանգստանում եմ ինչ-որ առիթով, ես անպայման կգտնեմ անհրաժեշտ բառեր, որպեսզի հասկացնեմ նրանց, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Կանեմ ամեն ինչ, որ նրանց մոտ անհանգստություն չկուտակվի ինձ համար»,- ասել է Ջոլին։
Ամուսնու` Բրեդ Փիթի հետ նկարահանումների մասին դերասանուհին պատմել է, որ դա շատ բարդ է եղել։ Նկարահանման հրապարակում նրանք ստիպված են եղել մնալ յուրաքանչյուրն իր անկյունում, ինչպես բռնցքամարտիկներ, այլ ոչ որպես ամուսիններ։
«Սակայն մենք ամեն կերպ աջակցում էինք միմյանց: Ամեն ինչ անցավ, երբ մենք վերադարձանք տուն և խորասուզվեցինք կենցաղային խնդիրների մեջ»,- նշել է Ջոլին։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()

![]()










