Դենիել Քրեյգն ասել է՝ հետագայում ում է տեսնում Ջեյմս Բոնդի դերում

17:11 • 09.11.15

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի վերջին 4 մասերում նկարահանված դերասան Դենիել Քրեյգն ասել է՝ հետագայում ում է տեսնում գաղտնի գործակալի դերում։ Նրա կարծիքով՝  Բոնդի դերը «հիանալի» կարող է խաղալ One Direction խմբի անդամ Նայլ Հորանը։ Դերասանն այդ մասին ասել է բրիտանական Capital FM ռադիոկայանի եթերում։

 

Քրեյգը 22-ամյա Նորանին մաղթել է «վայելել դերը», եթե այն իրեն հասնի, փոխանցում է lenta.ru-ն։ 

 

«Իմ մասնակցությամբ բոլոր ֆիլմերում ես ձգտել եմ միայն մի բանի՝ այնպես անել, որ դրանք հիշվեն»,- ասել է դերասանը։

 

Անձամբ Հորանը Բոնդին մարմնավորելու ցանկություն էր հայտնել դեռ 2013 թվականին։

 

Բոնդիանայի մասին 24-րդ ֆիլմը՝ «007. Սպեկտր»-ը, թողարկվել է 2015-ի հոկտեմբերի 26-ին։
 

Դենիել Քրեյգն ասել է՝ հետագայում ում է տեսնում Ջեյմս Բոնդի դերում