Կանադացի նկարիչը հսկայական խճանկար է ստեղծել` արգանդում գտնվող պտղի պատկերով (լուսանկարներ)
Կանադացի նկարիչ Սերժ Բելն իրական գլուխգործոց է ստեղծել 66.000 բաժակների օգնությամբ, որոնցում եղել է տարբեր գույներով ներկված 16.000 լիտր անձրևաջուր, փոխանցում է Обозреватель-ը:
Հսկայական խճանկարի ստեղծման համար հեղինակից պահանջվել է 62 ժամ համբերատար աշխատանք:
Բելի խոսքով` այդ գլուխգործոցը ստեղծված է նրա համար, որ ցույց տա մարդկության համար կարևոր ուղերձ` որքան խնայողաբար պետք է վերաբերվել ջրին:
Նկարում պատկերված է մոր արգանդում գտնվող պտուղը: Բելը մարդկանց ուշադրությունը գրավել է նրա վրա, որ ջուրն անհրաժեշտ է բոլոր կենդանի արարածներին, նույնիսկ նրանց, ովքեր դեռ լույս աշխարհ չեն եկել:














