Air France-ի ուղևորները պրեմիերայից 2 օր շուտ կարող են տեսնել «Աստղային պատերազմերի» 7-րդ մասը

19:03 • 10.11.15

Air France ավիաընկերության չվերթների ուղևորները «Աստղային պատերազմեր» ֆիլմաշարի նոր մասը հնարավորություն կունենան դիտելու ֆիլմի պաշտոնական պրեմիերայից երկու օր առաջ:


Ինչպես նշում է Euromag-ը` ֆրանսիական ազգային ավիաընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն կընձեռի տեսնել 7-րդ` «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» մասը դեկտեմբերի 16-ին:


Երկար սպասված բլոքբաստերի պրեմիերան, որը նկարահանվել է 6-րդ էպիզոդից 30 տարի անց, տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:


Այս հնարավորությունը Air France-ն իր հաճախորդներին ընձեռում է EuropaCorp կինոթատրոնների ցանցի հետ համագործակցության արդյունքում: Որոշակի չվերթների համար գրանցվելով` ուղևորներին անվճար տոմսեր կհատկացվեն, որով վերջիններս կկարողանան ֆիլմի դիտման մեկնել Փարիզ ժամանելու հաջորդ օրը:

 

Air France-ի ուղևորները պրեմիերայից 2 օր շուտ կարող են տեսնել «Աստղային պատերազմերի» 7-րդ մասը