Արգենտինայում «Հանուն առանց ցեղասպանության աշխարհի» խորագրով համերգ կկայանա
Արգենտինայի հայ համայնքը նոյեմբերի 21-ին համերգ է կազմակերպում` «Հանուն առանց ցեղասպանության աշխարհի» խորագրի ներքո:
Ինչպես տեղեկացնում է արգենտինական El Cordillerano պարբերականը` համերգը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի կունենա Սան Կառլոս դե Բարիլոչե (Ռիո Նեգրո նահանգ) քաղաքի Edelweiss հյուրանոցում: Համերգի մուտքն ազատ է լինելու:
Հայոց ցեղասպանության ոգեկոչման ու ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների պատվին իրականացվելիք համերգը կանցնի դուդուկի արգենտինահայ վարպետ Գագիկ Գասպարյանի երաժշտության հնչյունների ներքո:










