Ջոն Բոն Ջովին և Էլթոն Ջոնը կմասնակցեն 24 ժամանոց համերգի

17:26 • 10.11.15

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Ջոն Բոն Ջովին և Էլթոն Ջոնը պատրաստվում են մասնակցել 24 ժամանոց շուրջօրյա համերգի, որը կայանալու է այս ամիս և նվիրված է լինելու կլիմայական փոփոխությունների հրատապ թեմային։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 24 Hours of Reality and Live Earth խորագրով համերգը, որին երաժիշտներից զատ մասնակցելու են այս հարցով զբաղվող գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ուղիղ եթերով հեռարձակվելու է նոյեմբերի 13-ին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ համերգի նպատակն է կոչ անել համաշխարհային առաջնորդներին ամենայն լրջությամբ վերաբերվել այս ամիս Փարիզում կայանալիք համաժողովին, որի առանցքային թեման կլիմայական փոփոխություններն ու դրանց աղետալի հետևանքների հնարավոր կանխումն է։

Ջոն Բոն Ջովին և Էլթոն Ջոնը կմասնակցեն 24 ժամանոց համերգի